Փոքր սպիտակ ափսե, կապույտ - ուղիղ ու ոսկեգույն - ալիքավոր եզրերով:
Մի քիչ քերծված: Կորած երկրից մի մնացորդ: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:
Մի քիչ քերծված: Կորած երկրից մի մնացորդ: Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն:
Ափսեն իմ դիմաց է, սեղանին, տատիկ - պապիկի տանը: Դրա վրա հավաքվել են բալի անհամար կորիզներ ( օ՛հ, ինչքան լավն էր բալի այդ կոմպոտը):
Մորս հարցին (»Բալերի ջարդ ե՞ս կազմակերպել») պետք չեղավ երկար սպասել:
Այդ ընթացքում էլ ես, ոչ միայն բալերն էի անմոռաց կուլ տալիս, այլ մանկական բարակ ոտքերիս վրա դրված հաստափոր գիրքը՝ Տիկին Մոնսորոն:
Մորս հարցին (»Բալերի ջարդ ե՞ս կազմակերպել») պետք չեղավ երկար սպասել:
Այդ ընթացքում էլ ես, ոչ միայն բալերն էի անմոռաց կուլ տալիս, այլ մանկական բարակ ոտքերիս վրա դրված հաստափոր գիրքը՝ Տիկին Մոնսորոն:
Իմ մանկական նկարակալին ( իրականում նրա ռուսերեն անունը «Էտյուդնիկ» էր, բայց մեր ընտանիքում «Իդիոտնիկ» էինք անվանում) զուգահեռ, ես ունեի գունավոր ֆլոմաստերներ: Այն ժամանակվա համար՝ շքեղություն:
Դրանցով հարյուրավոր էջեր էի լցնում: Ուրախ արև, անհամար աստղեր (որոնց գրաֆիկական որակը օր օրի կատարելագործվում էր), ալիքավոր ծով (որը ես առաջին անգամ 28 տարեկանում տեսա), խիտ անտառներ ու բազմաթիվ մարդիկ:
Այս նկարներից ոմանք մինչև հիմա կան: Ու ամեն անգամ դրանք տեսնելուց, լսում եմ նրանց չորացած ծայրերի թղթի հետ շփման խշխշոցը ու օղու հոտ առնում, որով որ պապան փորձում էր ֆլոմաստերներին կենդանացնել:
Այս նկարներից ոմանք մինչև հիմա կան: Ու ամեն անգամ դրանք տեսնելուց, լսում եմ նրանց չորացած ծայրերի թղթի հետ շփման խշխշոցը ու օղու հոտ առնում, որով որ պապան փորձում էր ֆլոմաստերներին կենդանացնել:
Բոլորը տոնական տեսք ունեն: Ամենուր մարմարյա հրեշտակներ, առեղծվածային սրբապատկերներ և ծաղկեփնջեր:
Ես կանգնած եմ զարդարված խորանի առջևում: Լարված ու խճճված:
«Վարպետն ու Մարգարիտան» վեպի երկրորդ գլուխը մտքիցս դուրս չի գալիս: Սա է՞ Իր ուզածը:
Մեր աչքի առաջ Յեշուա Հա-Նոցրիից Հիսուս Քրիստոս են սարքում: Պարզ, մարդկայինը այս շքեղության մեջ են մտցնում:
Ինչքա՞ն բարձր կարելի է ասել Նրա խոսքերը, որպեսզի դրանք բացիկի իմաստություններ չդառնան:

Այս ձայնապնակի կազմը շուտվանից առաջին երիտասարդությունը իր ետևում էր թողել: Տարիներ առաջ այն սև էր, մեջտեղում երկնագույն կոստյումով և երկար մազերով ֆրանսիացի դաշնակահարի մի մեծ լուսանկարով:
Պասկալ Դևուայոն:
Եվ վերջապես այս ձայնագրությունը... թափանցիկ ինչպես Կլոդ Մոնեի վորոշ կտավներ, մանրակրկիտ ինչպես Սալվադոր Դալին, երազկոտ ինչպես Պաուլ Կլեն և նուրբ ինչպես Բերթ Մորիսոն...
Սա 1978 թվականի Չայկովսկու մրցույթի կենդանի ձայնագրություն էր: Այն տարիներին, աշխարհի ամենամեծ պահածոյի բնակիչների համար, որի անունն էր Սովետական Միություն, ֆրանսիացիները կարծես այլմոլորակայիններ լինեին:
Այն փաստը, որ այս մարդը մորս կողմից ձայնապնակը գնելուց 25 տարի անց դարձավ իմ դասատուն, միայն Բեռլինի Պատի փլուզման շնոհիվ էր:

Մի անգամ բաց եմ անում երևանյան իմ սենյակի գրապահարանի դարակներից մեկը և բազմաթիվ դպրոցական տետրերի և օրագրերի արանքում նկատում եմ մի զույգ ձեռնոց: Բրդից են: Խամրած կանաչ գույնի: Ասեղնագործ մանր ծաղիկներով:
Մատները կտրած:
Մատները կտրած:
90ականների սկզբի ձմեռները քանի որ շատ ցուրտ էին, այս ձեռնոցներով էի դաշնամուր պարապում:
Փակում եմ աչքերս և վերապրում այս պատկերը:
Արդյոք կա՞ այս աշխարհը ինչ որ տեղ:
Փակում եմ աչքերս և վերապրում այս պատկերը:
Արդյոք կա՞ այս աշխարհը ինչ որ տեղ:
Երաժշտության պատմության իմ դասատուն դեղին մազերով մի կին էր: Իր դասերը անցնում էին դանդաղ և անեռանդ:
Մի անգամ նա մի ձայնապնակ միացրեց, մեզ բոլորիս թուղթ բաժանեց և առաջադրեց „նկարել երաժշտությունը“: Սովետական ձայնարկչի մի քանի վայրկյան տևող հրաբխիկի բոցկլտումներից հետո, վերջապես սկսվեց սպասված երաժշտությունը: Այլևս լավ չեմ հիշում, թե ինչ էի նկարել, բայց ստեղծագործության երկրորդ մասում, սառած հորիզոնից այն կողմ, արևն էր ծագում:
Տարիներ անց, երբ ինքս էի Դեբյուսիի այդ պրելյուդը նվագում, արևածագը աջքիս առաջ էր:
Տարիներ անց, երբ ինքս էի Դեբյուսիի այդ պրելյուդը նվագում, արևածագը աջքիս առաջ էր:
Մենք մի շագանակագույն դաշնամուր ունեինք: Մի „Ռոնիշ“: Ես մոտ յոթ տարեկան էի:
Միշտ երբ այս պատկերն եմ մտաբերում, հիշում եմ մորս՝ դաշնամուր նվագելիս: Դա հիմնականում երեկոյան ժամերին էր լինում: Մոմի լույսի տակ: Ոչ թե անցյալի կարոտից, ալլ էլեկտրականության բացակայությունից:
Շոպեն էտյուդներ, Դեբյուսի պրելյուդներ, Բախ...
Իմ մանկական զգացողության համար, երաժշտություն կորած մի աշխարհից: Մի աշխարհից, որը ազատություն էր խոստանում:
Շոպեն էտյուդներ, Դեբյուսի պրելյուդներ, Բախ...
Իմ մանկական զգացողության համար, երաժշտություն կորած մի աշխարհից: Մի աշխարհից, որը ազատություն էր խոստանում: